ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒ Աստ­ված ոչ ա­նի, ա­սեք, թե Երևա­նը դժ­գույն, ան­շուք, անխ­նամ, լլկ­ված քա­ղաք է

ՈՒ Աստ­ված ոչ ա­նի, ա­սեք, թե Երևա­նը դժ­գույն, ան­շուք, անխ­նամ, լլկ­ված քա­ղաք է
27.11.2020 | 03:05

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նում տի­րող բար­քե­րի մա­սին մենք մեկ ան­գամ չէ, որ խո­սել ենք ու, ցա­վոք, մեկ ան­գամ չէ, որ խո­սե­լու ենք, քա­նի դեռ այն իր բա­րո­յա­կան ա­րա­տա­վոր ըն­կա­լում­նե­րով, ա­վե­րա­ծու­թյուն­նե­րով շա­րու­նա­կում է ռմ­բա­կո­ծել պար­զա­գույն թյու­րի­մա­ցու­թյան ար­դյուն­քում հայ կի­նո­յի գլ­խին հայ­տն­ված Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը, մարդ, ով հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի պատ­մու­թյան մեջ հա­վակ­նում է դառ­նա­լու նույն այդ կի­նոն դա­տա­րան քարշ տված, այդ կի­նո­յին թե նյու­թա­կան, թե բա­րո­յա­կան ա­ռու­մով ահ­ռե­լի վնաս­ներ հասց­րած, նման օ­րի­նա­կը չու­նե­ցող մե­կը, ո­րի ա­րա­տա­վոր գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ տևա­կան թմ­բի­րից հե­տո ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում վերս­կս­վել է հե­տաքն­նու­թյու­նը, անձ, ո­րի գոր­ծու­նեու­թյան մի զգա­լի մա­սին անդ­րա­դար­ձել է ՀՀ վե­րաքն­նիչ պա­լատն ու խախ­տում­նե­րի ծա­վա­լից սար­սա­փած, սահ­մռ­կած, ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­ներն իս­կույն ևեթ ուղ­ղոր­դել ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն։


Հի­շա­տակ­ված­նե­րը բա­ներ են, ո­րոնց ծա­վա­լի մեջ վերջ­նա­կա­նա­պես չխճճ­վե­լու դեպ­քում մեր ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը կկա­րո­ղա­նան վեր հա­նել վեր­ջին ե­րեք տա­րում պե­տա­կան մի­ջոց­նե­րի մեկ մի­լիար­դը գե­րա­զան­ցող փո­շիա­ցու­մով ու­ղեկց­վող հայ կի­նո­յի նկատ­մամբ լր­բե­նի ոտ­նձ­գու­թյուն­նե­րի այս ահ­ռե­լի շա­րանն ու դա­տա­րա­նի օգ­նու­թյամբ կօգ­նեն ա­զա­տագ­րե­լու զո­հի կար­գա­վի­ճա­կով Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ու կա­ռա­վա­րու­թյու­նում, նա­խա­րա­րու­թյու­նում, Ազ­գա­յին ժո­ղո­վում, կի­նո­միու­թյու­նում ծվա­րած նրա հո­վա­նա­վոր­նե­րի ձեռ­քե­րում հո­գե­վար­քի մեջ թպր­տա­ցող հայ կի­նոն։


Սա­կայն իր ազ­դե­ցիկ, իսկ գու­ցե և ոչ այն­քան ազ­դե­ցիկ, որ­քան ան­մեղ­սու­նակ պատ­րոն­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ գոր­ծող սույն ան­ձը բո­լո­րո­վին վեր­ջերս իր հեր­թա­կան աղ­տե­ղու­թյունն է հե­ղի­նա­կել՝ պա­տե­րազ­մա­կան զար­գա­ցում­նե­րի ծայ­րա­հեղ ծանր օ­րե­րին հինգ մի­լիոն դրա­մի պարգևատ­րում­ներ հատ­կաց­նե­լով, կի­նո­կենտ­րո­նի նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կի դի­պուկ բնու­թագր­մամբ, հաշ­վա­պա­հա­փաս­տա­բա­նա­կան կան­տո­րա­յի վե­րած­ված կի­նո­կենտ­րո­նի 40-հո­գիա­նոց պա­րապ-սա­րապ, բան­սար­կու­թյուն­ներ բստ­րող, դա­տա­րան­նե­րում սուտ ցուց­մունք­ներ տա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նած աշ­խա­տա­կից­նե­րին։


Դե, կի­նո­յի հայտ­նի Շու­շոն է սույն Շու­շիկ Միր­զա­խա­նյա­նը՝ Մա­մո­նա­յի ան­զուսպ պաշ­տա­մունք ու­նե­ցող ու միայն փո­ղի դեմ խա­չակ­նք­վող, բայց որ այն­քան լկ­տիու­թյուն է ու­նե­ցել, որ այդ պարգևավ­ճար­նե­րից գո­նե մեկ լու­մա չի կա­մե­ցել տրա­մադ­րել ողջ աշ­խա­տա­կազ­մից Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին կա­մա­վո­րագր­ված միակ աշ­խա­տո­ղին, նմա­նին էլ ի՞նչ ա­սես։ Փաս­տո­րեն, այս տիկ­նոջ պատ­կե­րաց­մամբ, պարգևավ­ճա­րը վե­րը հի­շա­տա­կած ո­րակ­ներն ու­նե­ցող, աշ­խա­տան­քի ու աշ­խա­տե­լու փո­խա­րեն կո­ֆե ֆռ­թաց­նող­նե­րի, իր սի­րած օ­բյեկ­տից քյա­բաբ պատ­վի­րող­նե­րի ու զխտկ­վող­նե­րի հա­մար է և ոչ թե, դի­ցուք, այն աշ­խա­տակ­ցի, ով հի­վանդ մո­րը, աշ­խա­տանք չու­նե­ցող կնո­ջը, ե­րեք ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րին, սո­ցիա­լա­կան ծանր վի­ճա­կում գտն­վող ըն­տա­նի­քը թո­ղել, մար­տի դաշտ էր մեկ­նել հա­նուն հայ­րե­նի­քի։


Ես հար­ցը նաև մեկ այլ կերպ հրամց­նեմ։ Ե­թե այս երկ­րում կա գոր­ծով շա­հագր­գիռ անձ, օ­ղակ, հո­դա­բաշխ ար­ձա­գան­քե­լու ու­նակ մե­կը, թող փոր­ձի տե­ղե­կա­նալ՝ այդ պարգևավ­ճար­նե­րից ո՞վ քա­նի՞ լու­մա է փո­խան­ցել բա­նա­կի օգ­նու­թյան կամ հա­մա­պա­տաս­խան ֆոնդ։
Կրկ­նում եմ՝ բա­նա­կի օգ­նու­թյան ֆոնդ, Հա­մա­հայ­կան կամ մեկ այլ հիմ­նադ­րամ։
Ես կտա­յի այդ մե­կի ա­նու­նը, ե­թե դա չլի­ներ իմ հա­րա­զատ դուստր Տաթևիկ Հու­րի­խա­նյա­նը, որ ի­րեն բա­ժին հա­սած պարգևավ­ճա­րի մինչև վեր­ջին լու­ման փո­խան­ցել է Ար­ցա­խում կռ­վող հայ զին­վո­րին, ո­րով­հետև իր ստա­ցած ըն­տա­նե­կան դաս­տիա­րա­կու­թյամբ Ար­ցա­խում կռ­վող զին­վորն իր հա՛յրն է, եղ­բա՛յ­րը, իր թա՛ն­կը, իր գե­րա­գույն սր­բու­թյու՛­նը, ո­րով­հետև ով չու­նի հայ­րե­նի­քի պաշ­տա­մունք, հայ­րե­նի­քի զին­վո­րի պաշ­տա­մունք, նա ան­հող, ան­հայ­րե­նիք, բա­րո­յա­կան ըն­կա­լում­նե­րից զուրկ սրի­կա է, տա­կանք, հող ծա­խող հու­դա։


Սա­կայն իմ դստ­րի­կի ա­րածն ի՞նչ է մեր թո­շա­կա­ռու պա­պիկ­նե­րի, տա­տիկ­նե­րի ա­րա­ծի կող­քին, ով­քեր այդ աղ­քա­տիկ գու­մար­նե­րով ան­զոր լի­նե­լով լու­ծե­լու ան­գամ ի­րենց գո­յու­թյան օ­րախն­դիր հար­ցեր, հա­նա­պա­զօ­րյա հա­ցի խն­դիր, այդ գու­մար­նե­րը փո­խան­ցում էին հիմ­նադ­րամ՝ ջա­նա­լով ինչ-որ կերպ օգ­տա­կար լի­նել կյան­քը հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դրած ազ­գի սե­րուց­քին։
Նույն կերպ իմ դս­տեր ա­րածն ի՞նչ էր ար­մա­վիր­ցի այն փոք­րի­կի ա­րա­ծի կող­քին, ով պո­պոք ծա­խե­լով՝ չորս մի­լիոն հան­գա­նա­կեց հօ­գուտ հիմ­նադ­րա­մի՝ բա­նա­կին օգ­նե­լու հա­մար, ա­սել է թե` հա­մա­րյա նույն­քան գու­մար, որ­քան կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ մի ո­ղոր­մե­լիի գր­չի հար­վա­ծով տր­վեց իր նման ձրիա­կեր­նե­րի բա­նա­կին։ Մինչ­դեռ պարգևավ­ճա­րի տես­քով կի­նո­կենտ­րո­նի շռայ­լած հինգ մի­լիո­նը 2500 դրամ ար­ժե­ցող քա­նի՞ ին­ժե­նե­րա­կան բահ կա­րող էր լի­նել մեր բա­նա­կի հա­մար, քա­նի-քա­նի տղա­յի կյանք կփրկ­վեր, ո­րով­հետև թշ­նա­մու կրա­կի հե­ղե­ղի տակ ձեռ­քե­րով են հող փո­րել պաշտ­պա­նու­թյուն գտ­նե­լու հա­մար։


Գո­նե հի­մա հաս­կա­նու՞մ է, թե ինչ է ա­րել հայ կի­նո­յի ղզող­լանն իր ա­պուշ պարգևավ­ճար­նե­րով, որ­քան էլ որ կի­նո­կենտ­րո­նում կան, գո­յու­թյուն ու­նեն հույժ կա­րի­քա­վոր­ներ։
Սա­կայն կա­րող են գտն­վել մար­դիկ, որ կմ­տա­ծեն՝ ին­չու՞ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի նկատ­մամբ այս­քան խիստ ու ին­չո՞ւ հատ­կա­պես ղզող­լան։
Բա ու­րիշ էլ ո՞վ կա­րող ես լի­նել պա­տե­րազ­մա­կան երկ­րում, որ հայ կի­նո­յի գու­մա­րից քսան մի­լիոն դրամ կտ­րես ու այն­պե՜ս սի­րով, այն­պե՜ս անխ­ռով, այն­պե՜ս քնք­շա­լից, մայ­րա­կան ջերմ զգաց­մունք­նե­րով լե­ցուն տրա­մադ­րես ղզող­լան Մե­լի­նե Դա­լու­զյա­նի մա­սին պատ­մող ֆիլմն ամ­բող­ջաց­նե­լուն, միա­սե­ռա­կա­նու­թյուն, այ­լա­սեր­վա­ծու­թյուն քա­րո­զող կի­նոն­կա­րին։


Ա­ռաջ ընկ­նե­լով ա­սեմ, որ դեռ առջևում է Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի հան­ցա­կից ձեռ­քով ամ­բող­ջա­ցած մեկ այլ ֆիլ­մի մա­սին խո­սակ­ցու­թյունս, որ­տեղ բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի կա­տա­րյալ դեգ­րա­դա­ցիա է, մինչ­դեռ Ար­ցա­խյան այս ա­հե­ղա­մար­տի դժն­դակ օ­րե­րին հայ կի­նոն էր ե­թե ոչ ա­մե­նահ­զոր, ա­պա առն­վազն ա­մե­նահ­զոր զեն­քե­րից մե­կը, ո­րով ազ­գի կո­րովն էր պահ­վում։
Ե­թե Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն էր հայ ի­րա­կա­նու­թյան ա­մե­նա­դու­խո­վը, բա­րե­բախ­տա­բար հե­ռար­ձա­կող հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի մեջ չգտն­վեց գեթ մե­կը, որ հա­մար­ձակ­վեր այդ օ­րե­րին ե­թեր հե­ռար­ձա­կել հայ կի­նո­յի այդ լր­բե­նի կնոջ հո­վա­նա­վո­րած «Մել» կի­նոն­կար-բար­բա­ջան­քը և կամ այն մե­կը, ո­րի մա­սին, վերն ար­դեն ա­սել եմ, շու­տով հրա­պա­րա­կայ­նո­րեն խո­սե­լու ա­ռիթ կու­նե­նամ, քա­նի որ միան­գա­մայն մեծ ա­սե­լիք է հայ կի­նո­յում պաշ­տա­մուն­քի աս­տի­ճա­նի հասց­վող խեղ­ված թե­մա­նե­րի առն­չու­թյամբ՝ զու­գորդ­ված բա­րո­յա­կան նույն­քան խեղ­ված ար­ժեք­նե­րի գո­վազդ­մամբ, դա­վա­նա­բա­նու­թյամբ, ծայր անգ­րա­գի­տու­թյամբ։


Ցավ է, սար­սա­փե­լի ցավ է ու հա­մազ­գա­յին ող­բեր­գու­թյուն հա­սա­րա­կու­թյու­նում ան­հա­տի տես­քով նման ա­պա­կան­ված հո­գի­ներ ու­նե­նա­լը։ Սա­կայն շատ ա­վե­լի սար­սա­փե­լի ցավ ու հա­մազ­գա­յին ող­բեր­գու­թյուն է նման­նե­րին պե­տա­կան կա­ռա­վար­ման կա­ռույց­նե­րում ու­նե­նա­լը։ Սա­կայն ինչ­պե՞ս Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն ու նրա նման­նե­րը չլի­նեն լր­բե­նի պահ­ված­քի,
-երբ կա­ռա­վա­րու­թյան վեր­ջին նիս­տում քն­նու­թյան է դր­վում վար­չա­պե­տի ա­պա­րա­տին պարգևատ­րե­լու հար­ցը, ու սա այն դեպ­քում, երբ սար­սա­փե­լի պա­տե­րազ­մում տա­նուլ տա­լուց հաշ­ված օ­րեր են ան­ցել, ու ցա­վը հա­յաս­տա­նյան փո­ղոց­նե­րից տներ էլ չի հասց­րել մտ­նել՝ ռազ­մի դաշ­տից բեր­ված դիե­րի տես­քով,
-երբ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյանն է հոկ­տեմ­բեր ամս­վա ըն­թաց­քում կա­տա­րած բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի հա­մար դրա­մա­կան պարգևատր­մամբ խրա­խու­սում փոխ­վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­կից­նե­րին, երբ ե­թե այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բա­րեխղ­ճո­րեն թե բան էլ կար ար­վող, հա­սա­րա­կու­թյա­նը բա­րեխղ­ճո­րեն մո­լո­րեց­նելն էր, ստով կե­րակ­րե­լը,
-երբ ծա­կու­ծուկ փա­կե­լու ան­վան տակ ՀՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյանն է ար­ցախ­ցուն նվի­րա­բեր­ված փո­ղե­րից նե­րար­կում ա­նում ի­րենց ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման ար­դյուն­քում ճաք տված բյու­ջե ու այդ ծա­կու­ծու­կը փա­կե­լը մո­ռա­նա­լով՝ պարգևավ­ճա­րի տես­քով հըն­թացս 73 մի­լո­նից ա­վե­լի գու­մար է բա­ժին հա­նում ի­րեն ու իր են­թա­կա­նե­րին,
-երբ ար­դեն նախ­կին սո­ցապ­նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի «ան­զու­գա­կան» աշ­խա­տանքն է գնա­հատ­վում 100 տո­կոս պարգևավ­ճա­րով՝ ան­հաս­կա­նա­լի թող­նե­լով, թե նման հրաշ­քին ինչ­պես կա­րե­լի է ա­զա­տել աշ­խա­տան­քից...
Այդ ո՞վ է ա­սել, որ մեր երկ­րում այս օ­րե­րին պա­տե­րազ­մի գե­րան­դին է ան­ցել՝ Ար­ցա­խից թող­նե­լով մի փշուր, հինգ հա­զա­րի չափ նա­հա­տակ, տա­սը հա­զա­րից ա­վե­լի սպաս­վող հաշ­ման­դամ, խեղ­ված հո­գի­նե­րով հետ վե­րա­դառ­նա­լիք հա­րյու­րա­վոր, ե­թե ոչ հա­զա­րա­վոր գե­րի­ներ ու սևազ­գես­տի դա­տա­պարտ­ված բազ­մա­հա­զար մայ­րեր, կք­ված, լլկ­ված հո­գի­նե­րով նույն­քան նվաս­տա­ցած այ­րեր։


ՈՒ Աստ­ված ոչ ա­նի, ե­թե ձե­զա­նից մեկն ու մեկն այս ա­մե­նին ար­ձա­գան­քի՝ ա­սե­լով, թե Երևա­նը դժ­գույն, ան­շուք, անխ­նամ, լլկ­ված քա­ղաք է։
Գիտ­ցեք, հենց բարձ­րա­ձայ­նե­ցիք, Երևա­նը թուր­քին հանձ­նած փաստն եք այս ան­գամ ար­ձա­նագ­րե­լու, ե­թե հան­ձն­ման փաստն ար­դեն իսկ ար­ձա­նագր­ված չէ։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 4995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ